«Սերժ Սարգսյանն ինչո՞ւ չի ասել Կարապետյանին՝ տղա ջան, խի՞ ես վրիպել…». Անդրանիկ Քոչարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանին հարցնելու, տղա ջան, ինչի՞ ես վրիպել. վարչապետը վրիպո՞ւմ է. այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ասածին, թե տանկերում վառելիք չի եղել՝ պատասխանել էր Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Կարապետյանը վրիպել է, Քոչարյանն արձագանքեց.

«Վարչապետը վրիպո՞ւմ է։ 2016-ից մինչև 2018 թիվը Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին չէ՞ր կարող հարցնել՝ տղա ջան, ինչո՞ւ ես վրիպել»։

Քոչարյանը նշեց, որ այժմ ինտենսիվորեն աշխատում են ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի պատրաստման վրա և այն շուտով կներկայացվի հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ