![]()
Մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Օրենսդրական այս նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրաակցություն է ստացել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտկական հանձնաժողովում: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ:
Այս նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդ: Նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը չի ընդունվել: Ընդիմադիր խմբակցությունը առաջարկել է հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը:
![]()