![]()
Ինչպես հայտնել էինք, Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի մայրը երեկ մահացել է: Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանն ասել էր, որ մահվան պատճառը նրան հայտնի չէ: Մինչդեռ երեխաների տատը տեղեկացրել է, որ հարսը մահացել է մկնդեղ ուտելուց հետո. էկզոգեն թունավորում է սկսվել.
«Թույնից մահացավ, ասում ա՝ բուժում չի ստացել, դրա համար մահացել ա»: 29-ամյա կնոջը 20 օր առաջ տեղափոխել էին Երևանի «Միքայելյան» հիվանդանոց, վիճակը կայունացնելուց հետո ուղարկել Իջևանի ԲԿ, ապա՝ Սևանի հոգեբուժարան, իսկ երբ կրկին վատացել էր, տեղափոխել էին Սևանի ԲԿ:
Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ հոգեբուժարանից ծանր վիճակում են իրենց մոտ բերել:
Մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
![]()