«Իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում…». ԲՀԿ-ն հարցում է անցկացրել

ԲՀԿ-ում հոկտեմբերի վերջին սպասվող հանրահավաքին Ծառուկյանի թիմը լրջորեն է նախապատրաստվում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի հանձնարարությամբ՝ իրենք որտեղ բողոքի ակցիա են տեսնում, պետք է հայտնվեն տեղում, լսեն մարդկանց, հնարավորության սահմաններում փորձեն օգնել։

Հետագայում այդ խմբերը կարող են նաեւ մասնակցել ընդդեմ իշխանության հավաքներին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հանձնարարությամբ ներքին օգտագործման համար հարցում են իրականացրել եւ պարզել, որ իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում, բայց արդյունքները չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսին 14-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում:  Նրա Առինջում գտնվող առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրականացնում էին խուզարկություն` ըստ ԲՀԿ-ական պատգամավորների: Այստեղ իր համախոհների առջև ունենալով Ծառուկյանը նշեց, որ հետ չի կանգնելու պայքարից:

«Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, բայց ես ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպչում:

15 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել, 2 տարի ոչ մի բան, բոլորը ձախողել են, այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, բոլորը ձախողված են», — համոզված է Գագիկ Ծառուկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ