![]()
Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նախորդ օրը կատարվել է 3518 թեստավորում, որից 3319-ը՝ բացասական արդյունքով։
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 199 նոր դեպք և 431 առողջացած։
Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ մահացած պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
![]()