«Պատիվ չունեք ու չեք էլ ունեցել, էս ամեն ինչն էլ ձեզ համար զուտ փողի բազար է…». Տարոն Չախոյանը՝ Արթուր Վանեցյանին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վանեցյանի «Հայրենիք» զարգացման հիմանդրամի հրապարած տեսանյութում ասվում է.

«Հայկական կողմին առնվազն վերջին 20 տարիներին հաջողվում էր բանակցություններում դիրքավորվելով որպես կառուցողական կողմ միաժամանակ առաջ տանել ղարաբաղյան հակամարտության բուն էությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Իյա, իրո՞ք… բա էն 800 հա-ը, բա անվտանգության 7 շրջանները հանձնելու մասին հայտարարությունները, բա Մեղրիի փոխանակման պլանը…

Միաժամանակ նույն տեսանյութում խեղաթյուրված փաստերով քննադատվում է ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ միայն Արցախի հարցի շուրջ վարած բանակցությունների , այլ նաև Տավուշյան փաստացի հաղթանակած մարտերի համար։

Տեսանյութում ասվում է.

«Երկրում՝ Տավուշի սահմանին թեժ մարտեր էին գնում, իսկ ՀՀ իշխանութուններն անգամ կապ չէին հաստատել մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ»։

Ցավում եմ տեսանյութում ելույթ ունեցողների ու վերջիններիս համակիրների համար, քանզի մինչ այսօր չեն հասկացել, թե ինչ կատարվեց Տավուշի սահմանին, չհասկացան ու չեն գնահատում մարտական գործողությունների հաղթական արդյունքը։

Հա… Քոչարյանին ու Սերժին էլ ասեք, որ Վանեցյանը մանկատան որբի նման քաղաքական պապաշա է փնտրում, արդեն իսկ սրբագրելով վերջիներիս իշխանազավթման տարիներն ու սրբադասելով վերջիններիս:

ՀԳ. Պատիվ չունեք ու չեք էլ ունեցել, էս ամեն ինչն էլ ձեզ համար զուտ փողի բազար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ