Լիահույս եմ, որ ժողովրդի վրա կրшկելու հրաման տվողը հուշարձանը տեղադրելու օրը կլինի ճшղերի հետևում…». Ա. Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ավագանու նիստի իր ելույթից մի հատված.

«3 տարի առաջ, էս նույն դահլիճում տխրահռչակ ու ազգակործան նախագահի դեմքով, այս ամբիոնից նման մի նախագիծ էր բարձրաձայնվում։ Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի կանգնեցման ֆոնին, ոմանք ցանկանում էին իրական մեղավորի ուսերից հանել մեղքի պատմուճանը։ Ինչպես այդ օրն ասացի, Քոչարյան Ռոբերտի ականջներն էին երևում նախագիծ բերող խմբակի թիկունքում, որովհետև հիմնավորումները իրական հասցեատերերից շեղում էին պատմությունը:

Ելքի իմ գործընկերները, ովքեր հիմա իշխող քաղաքական թիմի կորիզն են, թերահավատորեն էին վերաբերվում իմ այս դիտարկմանը։
Այնուամենայնիվ, ԵԼՔ խմբակցությունը եղավ միաձայն, չմասնակցեց քվեարկությանը և լքեց նիստերի դահլիճը, իսկ նախագիծը մնաց սեղանին, այնտեղ, որտեղ իր իրական տեղն էր։

Տարիներ են անցել, դիմակները ու դեմքերը վաղուց արդեն հատակին են թափված։
Այս ընթացքում որպես Երևանի ավագանու անդամ, որպես քաղաքացի մեղքի իմ բաժնով էի ապրում` մտածելով, որ հուշարձան նախագծի տապալման գործում ամենամեծ կտոր մեղքը իմն էր։

Հիմա այլ մթնոլորտ է, դրսում պահանջատեր քաղաքացի, իսկ նրա թիկունքում ամուր ժողովրդավարություն։
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը այլևս կլինի իր տեղում, բայց արդեն քաղաքացու պահանջով ու արդարության ծարավով լցված ժողովրդի կամքով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ