Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է տրվել փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը, և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով:
«Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել:
Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ կառավարությունում տեղի են ունեցել քննարկումներ, որոնք դեռ կշարունակվեն:
«Համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,— ասել է Նիկոլ Փաշինյանը: