![]()
«Արտաքին ու ներքին մարտահրավերներով պայմանավորված՝ մեր կարգավիճակում գտնվող երկրում անկախ նրանից, թե ով է երկրի վարչապետը, վերջինիս անվտանգությունը պետք է ապահովել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Մի քանի խելոք հրապարակել են ամուսնու հետ շուկայից տուն վերադարձող Անգելա Մերկելի լուսանկարը ու դժգոհել, թե բա .
«տեսեք է՜… Եվրամիության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` Անգելա Մերկելը ապրում է սովորական բնակարանում, ու շրջում է առանց անվտանգության աշխատակիցների, իսկ մեր վարչապետը համ կառավարական առանձնատանն է մնում, համ էլ ախՌանաիկնեով է ման գալիս»։
Խելոքներ ջան.
* Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեզ նման պատերազմական իրավիճակում չի գնվում, ամեն վայրկյան վտանգված չէ պատերազմ սկսելու սպառնալիքով։
* Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում չկան նախկին իշխանազավթներ, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ, ովքեր պատրաստ են ամեն գնով փրկել իրենց կաշին արդարադատությունից։
* Արտաքին ու ներքին սպառնալիքներով պայմանավորված վարչապետի անվտանգությունը անհրաժեշտ է պահպանել, անկախ նրանից թե ով կլիներ վարչապետը, եթե անգամ դա լիներ Սերժը։
* Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ մեծ խնդիրներ կունենային վարչապետի անվտանգությունն ապահովող անվտանգության աշխատակիցները, եթե նա շարունակեր բնակվել բազմաբնակարան շենքում։
Արտաքին ու ներքին մարտահրավերներով պայմանավորված՝ մեր կարգավիճակում գտնվող երկրում անկախ նրանից, թե ով է երկրի վարչապետը, վերջինիս անվտանգությունը պետք է ապահովել:
Իսկ անվտանգության լիարժեք ապահովման և լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար երկրի վարչապետը, ով պատերազմական իրավիճակում Զինված ուժերի գերագույն հրամանատարն է, բնակվում է և պետք է բնակվի կառավարական առանձնատանը, կրկնում եմ, անկախ նրանից թե ով է վարչապետը:
![]()