Սամսոնյան Նարեկի եղբայրը վթարի է ենթարկվել, բայց մեքենայի ղեկին մորն են նստացրել

Ֆեյսսբուքյան օգտատերերից Dav Rupr-ն իր էջում հրապարակել է նոր լուսանկարներ և կատարել է հետևյալ գրառումը.

Ուրեմն Նարեկ Սամսոնյանի հարազատ եղբայրը` Հարությունը ընկերոջ հետ գնում մեքենայով հագնում ա «Լճեր» ռեստորանի պատին: Կողքի նստած ընգերը ընկնում ա հիվանդանոց: Որից հետո Սամսոնյան եղբայրները բերում են մորը` Հռիփսիմեին են նստացնում մեքենայի ղեկին , թե բա մամանա ղեկին եղել ու «Լճերի» պատով BMW ջարդել:

Բաաա տենց բաներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր,  որ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Կաթնաղբյուր գյուղում գործող «Լճեր» ռեստորանային համալիրի պարսպին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ