«Կորոնավրուսի դեմ պայքարում այն ճանապարհը, որով անցավ Հայաստանը և շատ այլ զարգացած երկրներ, դեռ նոր է սպասվում Վրաստանին…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք:

Հայաստանում իրենց ընդդիմադիր հայտարարած գործիչների և կուսակցությունների կողմից բազմիցս շահարկվել է կորոնավիրուսի թեման։ ՀՀ իշխանությունների՝
վիրուսի դեմ պայքարի ընտրած մարտավարությունը որակավորում էին որպես անարդյունավետ, իսկ որպես օրինակ բերում էին հարևան Վրաստանին։

Սակայն մեր և օտարերկրյա բազմաթիվ մասնագետների կողմից մատնանշվում էր այն փաստը, որ իրականում Վրաստանի իշխանություններին չի հաջողվի երկար ժամանակ կանխել վիրուսի տարածումը, շատ շուտով Վրաստանում կգրանցվեն մեծ թվով վարակվածներ:

Կորոնավրուսի դեմ պայքարում այն ճանապարհը, որով անցավ Հայաստանը և շատ այլ զարգացած երկրներ, դեռ նոր է սպասվում Վրաստանին:

Համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը բնական իմունիզացիան էր, պայքարի այն ճանապարհը, որով մենք անցանք, և այն ճանապարհը, որը դեռ նոր է սպասվում հարևան Վրաստանին։

Կարծում եմ վիրուսի 2-րդ ալիքը Հայաստանին այլևս չի սպառնում, քանզի վիրուսի դեմ բնական իմունիզացիայի մեթոդով պայքարի արդյունքում այն արդեն հաղթահարել ենք։

Իհարկե, ինչպես և ցանկացած վիրուսի դեպքում, աշնանային և ձմեռային շրջանում հնարավոր է նկատվեն սեզոնային սրացումներ, սակայն վիրուսի 2-րդ ալիքը չի սպառնում Հայաստանին։

Փաստացի, այն ճանապարհը, որը դեռ նոր է սպասվում հարևան Վրաստանին, մենք արդեն իսկ անցել ենք, իսկ կորոնավիրուսով վարակվածների օրական թվի անկումը վկայում է Հայաստանում համավարակի հաղթահարման մասին։

Առողջ եղեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ