«+40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել …». Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն  իր ֆեյսբուքյան էջում նոր լուսնակար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«ԱՄՆ կենտրոնական նահանգներում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել…»:

Ինչպես հայտնել էինք,  սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ը նույնքան կբարձրանա:

Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը  Երևան քաղաքում՝  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ