![]()
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով:
Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր»:
Ուսուբ Բեկ Թեմուրյան (երբեմն՝ Յուսուֆ Բեկ Թեմուրով, Ուսուբ Բեկ Թեմուրով), ազգությամբ եզդի հայ քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր՝ թուրքական ցուցակից, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից:
1896 թվականից Թեմուրյանը եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, ծառայել է Հայաստանի պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին` դրա մեջ տեսնելով նաև եզդիների ապահով կյանքն ու ապագան:
Երեւանի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով:Եզդի…
Posted by Hakob Karapetyan on Tuesday, 8 September 2020
![]()