![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները պայքարում են հակահամաճարակային պայքարի դեմ:
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների հայցը, որով վիճարկվում է պարետի կողմից դիմակ կրելու որոշումը:
Մի կողմ թողնելով այն, թե արդյոք կուսակցությունները այդպիսի հայց ներկայացնելու իրավունք ունեցող սուբյե՞կտ են՝ արձանագրենք, որ իրենք պայքարում են վիրուսի դեմ պայքարի դեմ:
Այսինքն, այդ կուսակցություններն ուզում են, որ մարդիկ դիմակ չկրեն, վիրուսը տարածվի, մարդիկ մահանան, տնտեսությունը վատանա, որ հետո իշխանություններին մեղադրեն Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ»:
![]()