![]()
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները». տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
![]()