Երևանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի

Երևանի ավագանին այսօրվա նիստում 34 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ տվեց իր համաձայնությունը «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում:

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»:

Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ