![]()
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի է ունեցել հերթական ռեկորդի գրանցումը:
Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից և հնարավորություններից, 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով ռեկորդ:
Դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»: Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

![]()