Դատարանի բակից բերման են ենթարկել Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկվեց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը:Նա դիմակ չէր կրում։

Նշենք, որ  Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում են՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքի որոշումը։

Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։

Այսօր պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ