Ի՞նչ նոր պայմաններով են աշխատելու շրջածախ առևտուր իրականացնողները

Երևանի ավագանին այսօր ընդունել է մի որոշում, ըստ որի՝  Երևան քաղաքի ավագանին սահմանում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման
թույլատրելի վայրերը։

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երևան համայնքի ավագանին։
Վերը նշված օրենքների պահանջները կատարելու, ինչպես նաև գործունեության տվյալ ոլորտը կարգավորելու նպատակով մշակվել է սույն որոշման նախագիծը»,- ասված է որոշման մեջ։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Շրջածախ առևտուր թույլատրվում է իրականացնել

հետևյալ վայրերում։

Ավելի քան 2000 խախտում է արձանագրվել: Փողոցային առևտրի տուգանքների չափը 40 մլն է, գրանցվել է 10 միլիոնը:

Ինչ վերաբերում է պահանջներին.

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։
Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է կրի օրենքով սահմանված անվանաքարտ:

Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ