Եգիպտոսում կորել են Աֆրիկայի գավաթի բոլոր մրցանակները

Եգիպտոսում կորել են Աֆրիկայի գավաթի բոլոր մրցանակները, որոնք այդ երկիրը նվաճել էր նախորդ տարիների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կորած գավաթները պահվում էին Եգիպտոսի ֆուտբոլային միությունում: Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել դրանք հայտնաբերելու և վերադարձնելու հարցում:

Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի գավաթի յոթակի հաղթող է (1957,1959, 1986, 1998, 2006, 2008, 2010 թվականներին):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ