![]()
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակման օրական ռեկորդային դեպք: Մեկ օրում հարևան երկրում վարակվել է 45 մարդ: Այս մասին գրում է sputnik-georgia-ն:
Վրաստանում վարակից ապաքինվել է ընդամենը 6 հիվանդ: Համավարակի սկզբից ի վեր ախտից բուժվել է 1321 մարդ: Մահացածների թիվը 19 է:
Ընդհանուր առմամբ, հարևան երկրում արձանագրվել է 1729 վարակված:
Կարանտինում է գտնվում 5882 պացիենտ, բժիշկների հսկողության տակ է 390 հիվանդ: Վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
![]()