![]()
Անցյալը փողով գրեցիք, իսկ ներկան ձեր զինվորների այրամբ եք ուզում հաստատել։
Դուք որքան էլ բարձ ամբիոններից բղավեք ձեր պատմական անցյալի մասին, մարդիկ ի տարբերություն ձեզ, կարդում են պատմություն։ Բոլոր ազգերի պատմության դասագրքի մեջ կա մի հստակ պատմություն ձեր մասին․
Ադրբեջանի պատմությունը ներառում է Ադրբեջանի հանրապետության և ադրբեջանցիների պատմությանն առնչվող թեմաներն ու երևույթները։ Ադրբեջանի պատմությունը սկսվում է 11-րդ դարից, երբ քոչվոր թյուրք–սելջուկները ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և Պարսկաստան։ 16-17-րդ դարերում Պարսկաստանի կառավարությունը ստիպված եղավ ստեղծել հյուսիսում կիսանկախ խանություններ։ Դրանցից հայտնի են՝ Ուրմիայի, Բաքվի, Թալիշի, Թավրիզի, Մակուի խանությունները։ 1813 և 1828 թվականներին կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը, որոնց արդյունքում ներկայիս Ադրբեջանի տարածքն անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1918թ․–ին Ադրբեջանը դարձավ անկախ պետություն, սակայն 1920թ․–ին միացվեց Խորհրդային Ռուսաստանին: Միայն 1991թ․ Խորհրդային Միության կազմալուծման արդյունքում Ադրբեջանը նորից ձեռք բերեց անկախություն:
Իսկ այսօր Ադրբեջանի բանակի օրվա կապակցությամբ Զաքիր Հասանովը Ադրբեջանի լրատվական հաղորդման հյուրն է և իրենց ներկայացնում է պատմական խորը անցյալից եկող ազգ և պետություն։
Եվ ինչպես սպասելի էր, հաղորդումը սկսվեց պատմության հարցերով․
Պարզվեց, որ նրանք պատմության անարդարության զոհ են, և հիմա իրենց պատմաբանները վերականգնում են այդ անարդարությունը՝ գրելով , որ հայերը ապրում են պատմական Ադրբեջանի տարածքի վրա։
Այս պաթոսից հետո, Հասանովը սկսեց հայերին մեղադրել Հուլիսյան դեպքերը սխալ ներկայացնելու մեջ, նույնիսկ փաստերի հիման վրա, պարզվում է այդ ամենը ուղղակի լավ փիար է և չի համապատասխանում իրականությանը։
Հավելենք, որ Զաքիր Ասկեր օղլի Հասանով ՝ ադրբեջանցի ռազմական և պետական գործիչ է։ 2003 — 2013 թվականներին եղել է ներքին զորքերի հրամանատարը, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2013 թվականին ստացել է գեներալ-գնդապետի կոչում:
![]()