![]()
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց իրականացվեց բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը նշեց, որ ժողովուրդը չի ուզում Արայիկ Հարությունյանի ազգադավ, հակահայ չափորոշիչները կյանքի կոչվեն:
«Արայիկ դու պետք է հեռանաս: Հավատացեք այս հրապարակից դուրս է գալու այս պայքարը, եթե Արայիկ, դու շարունակես համառել: Արայիկ, դու պետք է հիշես, որ ժողովրդի ձայնով ես դու դարձել նախարար, այսօր այդ նույն ժողովուրդը պահանջում է հեռացիր, հեռացիր հանուն մեր երեխանեին: Այստեց հավաքված յուրաքանչյուրը մեկ նպատակ ունի՝ պահպանել հայկական արժեքները»,-ասաց նա և ընթերցեց իրանց ՀԿ-ի հայտարարությունը:
Նա հորդորեց ուժային և իրավապահ մարմիններին օր առաջ ձերբազատվել սորոսական գործակալությունից, որոնք այդ համակարգեր են ներթափանցել և կոչ արեց իշխանություններին ընդհանրապես արգելել սորոսականների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:
«Առողջ հանրություն ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյան նշեց, որ այստեղ յուրաքանչյուր մարդ եկել է ընտանիքի, երեխաների պաշտպանության համար: Նա նշեց, որ մենք իրավունք չունենք երեխաներին թողնել անհայրենիք:
Հանրահավաքը ավարտվեց երթով դեպի՝ կառավարության շենք, որտեղից էլ՝ Սորոսի գրասենյակ:
![]()