Ունեն սալջարդներ, գլխի, ծնկի կտրած վերքեր. Նոր մանրամասներ Իջևան-Երևան երթուղայինի վթարից

Երեւան-Սեւան ավտոճանապարհին Իջևան-Երևան երթուղային «ԳԱԶելի» վթարից տուժած քաղաքացիներից 9-ը գտնվում են Սեւանի բժշկական կենտրոնում, նրանց ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։

«Ունեն սալջարդներ, վնասվածքներ, գլխի, ծնկի կտրված վերքեր։ Այս պահին հետազոտությունների փուլում են»,- հայտնեցին ԲԿ-ից։

Տուժածների մեջ երեխաներ չկան։

Եւս երկու հոգի տեղափոխվել են Սեւանի ԲԿ, սակայն բուժօգնության կարիք չլինելու պատճառով հեռացել են այնտեղից։ Եւս մեկ տուժած էլ գտնվում է Դիլիջանի բժշկական կենտրոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խոշոր վթար է տեղի ունեցել։ Ծովագյուղ գյուղի խաչմերուկին բախվել են «Ford» մակնիշի և սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, տուժել է 12 քաղաքացի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ