![]()
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղ մանկապարտեզի փլուզման հետեւանքով մահացած 36-ամյա Արմենը պայմանագրային զինծառայող էր, 3 անչափահաս երեխաների հայր։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Արմենն այսօր հոր փոխարեն էր աշխատանքի գնացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մանկապարտեզի շենքի փլուզման հետեւանքով տուժած բանվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս տեղեկությունը հայտնեց Վայոց Ձորի մարզի փոխոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանը։
Մեր հարցին՝ ի՞նչ տարիքի էր բանվորը, փոխոստիկանապետն ասաց, որ երիտասարդ էր, սակայն տարիքը հստակ չի կարող նշել։
Փլուզման հետեւանքով մահացածը 36 տարեկան էր, Շատին համայնքի բնակիչ:Նա նշեց, որ փլուզման հետեւանքով այլ տուժածներ չկան։
Նշենք, որ շենքը փլուզվել է նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ։
![]()