![]()
«Իհլաս» գործակալության տվյալներով ՝ 40 տանկ տեղափոխող մեքենաները լքել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Ռեյհանլի շրջանը:
Անկարան տանկերը տեղափոխել է Հունաստանի սահման , քանի , որ Միջերկրական ծովում տիրող լարվածությունը այդպես ել վեջնական լուծում չստացավ: Այս մասին այսօր կիրակի առաոտյն հաղորդել է Հունական գործակալությունը:
Ըստ գործակալության խոսքով ՝ 40 տանկ տեղափոխող մեքենաները դուրս են եկել Սիրիայի հետ սահմանին գտնվող Ռեյխանլի շրջանից Հաթայ նահանգում : Դրանից հետո ռազմական տեխնիկան գնացքով տեղափոխվել է Հունաստանի հետ սահմանին գտնվող արեւմտյան Էդիրնե նահանգ:
Մինչդեռ թուրքական «Անադոլու» պետական գործակալությունը պնդում է, որ մի շարք լրատվամիջոցներ սխալմամբ տեղեկացրել են , որ ռազմական տեխնիկան տեղափոխվել է դեպի Հունաստանի սահման: Թուրքական գործակալության հավաստմամբ Մալաթիայում նախատեսվում էր 2-րդ բանակային հրամանատարության տեղակայում: Գործակալությունը նշում է, որ երկրի ղեկավարությունը ռազմական տեխնիկա չի տեղափոխում Հունաստանի հետ սահման:
Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր ստորագրեցին Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից: Ըստ Աթենքի, Եգիպտոսի հետ համաձայնագիրը ապահովում է Հունական կղզիների իրավունքը ծովի այդ մասում և սեփական տնտեսական գոտու նկատմամբ:
![]()