Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն՝ որոշ պայմաններով

Երևանի ենթակայության մանկապարտեզների 2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հարգելի համաքաղաքացիներ, գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար»,- գրել է Կարապետյանը: Կաարապետյանը մանրամասնել է, որ յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: «Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է»,- նշել է նա։

Հարգելի համաքաղաքացիներ,Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ …

Posted by Hakob Karapetyan on Monday, 7 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ