Հոգեկան խնդիրներ ունեցող 16 տարին լրացած երեխայի բուժումը կիրականացվի իր կամքն արտահայտելուց հետո. օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Փաստաբանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ երկամսյա ժամկետով հետաձգվել է:

Իսկ օրակարգում մնացել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն վերաբերել է 16 տարին լրացած, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին հոգեբուժական օգնություն ցուցաբերելուն: ԱԺ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ