![]()
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 900 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ մահվան նման դեպքերի թիվը 275 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 32, առողջացածների ընդհանուր թիվը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549: Մեկ օրում արվել է 1038 թեստ, որից 976-ը՝ բացասական արդյունքով։ Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 219177 թեստ:
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 44845
- Առողջացածներ — 40121
- Փաստացի բուժվողներ -3549
- Ընդհանուր թեստեր — 219177
- Մահվան ելքեր — 900
- Մահվան ելքեր այլ պատճառով –275
![]()