![]()
Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհ է բռնկվել Սիեռայի ազգային անտառում։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրակը շրջապատել է վրանային ճամբարում գտնվող արշավականներին։
Փրկարարներն ուղղաթիռով ավելի քան 200 մարդու են տարհանել։ Նրանցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Հրդեհների պատճառով տարհանումներ են իրականացվել նաև Ֆրեզնոյում, փակվել են մի քանի ճանապարհներ։ Կալիֆորնիայի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել։
BBC-ն հաղորդում է, որ օգոստոսի 15-ից Կալիֆորնիայում շուրջ 1000 անտառային հրդեհ է բռնկվել։ Դրանք հիմնականում սկսվել են կայծակի հարվածից։
![]()