![]()
Հուլիսյան հրետակոծությունից հետո Այգեպարն արագ վերափոխում է դեմքը:
Տավուշյան սահմանապահ գյուղում ոչ միայն բոլոր ճանապարհներն են նորոգում, այլև փոխվում են տների տանիքներն ու զարգացնում զբոսաշրջային ներուժը:
Այգեպարում շուտով նոր աշխատատեղեր կստեղծվեն, իսկ համայնքը կունենա սեփական բրենդը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ Այգեպար համայնքում շինարարական աշխատանքներ են ընթանում։
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,–նշել էր վարչապետը։
Նշենք, որ օգոստոսի 6–ին կառավարության նիստի ժամանակ Պապիկյանն ասել էր, որ Ադրբեջանի կողմից օրեր շարունակ հրետակոծության ենթարկված Տավուշի մարզի բնակավայրերի վերականգնման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 302 մլն 618 հազար դրամ։
![]()