![]()
Հայաստանի ու Արցախի զորամասերի բացարձակ մեծամասնությունում զինծառայողներն անցել են համեղ ու թարմ սննդի:
Մատակարարման կարգի փոփոխությունն իր հետ բերեց նաև բազմազանություն և սննդի որակի զգալի բարձրացում:
Տեսանյութը պատրաստելու համար Հովհաննես Վարդանյանը փորձել է զինվորական նոր ճաշարանի ուտեստներն ու համեմատել իր ծառայության տարիների հետ:
ՀՀ-ում եւ Արցախում ընդամենը 2 զորամաս է մնացել, որ անցնեն սննդի մատակարարման նոր համակարգին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Առաջին ճաշարանում այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է, որ մինչեւ այս տարվա վերջ այդ 2 ճաշարանները եւս կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգին»,- ասաց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Կառավարության որոշմամբ փորձնական ծրագրով ներդրվեց սննդի մատակարարումը ՊՆ-ից մասնավոր ընկերություններին պատվիրակելու որոշումը: Ամիսներ հետո՝ արդեն 2019-ի հուլիս-օգոստոսին համակարգը ներդրվեց 5 զորամասերում, իսկ հետագայում արդեն աստիճանաբար ավելացավ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2019-ի նոյեմբերին՝ հայտարարեց, որ սա հեղափոխական նշանակության փոփոխություն է:
![]()