![]()
Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ: Հեռախոսազրույցի ժամանակ Ազգային հերոս Հրայր Հովագիմյանը խոսել է ստացած կոչումի, դրան հետևած հույզերի ու ապրումների, առաջիկա ծրագրերի ու նպատակների մասին:
«Երբ-որ 91-ին Հայաստան եկա, մի 7-8 խենթեր կային, իմ գործընկերները, որոնք մի երազի հավատացին, և որոնք առաջին բժիշկներն էին գոյավորելու նախ երազանքը, և կամաց-կամաց տարիների ընթացքին իրագործելու դա:
Ստացածս կոչումն անակնկալ էր, և ինձ դեռ թվում է, թե մի քիչ անհարմար եմ զգում: Սա է իմ իսկական զգացումը, բայց հոգուս խորքում շատ խորն եմ զգացված»,-Երևանի քաղաքապետարանի ներկայացրած բացառիկ հարցազրույցում անկեղծանում է Հովագիմյանը:
Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել էր առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Հովագիմյանը 2020 թվականի օգոսոտոսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց Հայրենիքի շքանշանով:
Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ
Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջՄեր բացառիկ հարցազրույցը Հովագիմյանի հետ
Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Sunday, 6 September 2020
![]()