![]()
Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ և Ջրային կոմիտեի խորհրդական Սասուն Միրոյանը Ֆեյսբուքի իր էջում Սևանի ափամերձ տարածքից լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.
Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն:
Ներկա պահին ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև»:
Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ հատվածներում տարիներ շարունակ ոչ միայն հանգստի և ժամանցի օբյեկտներ են գործել, այլև կառուցվել են բազմաթիվ առանձնատներ, հյուրանոցներ և այլն։ Նախարարության հաջորդ քայլը կլինի նախկինում կնքված բոլոր պայմանագրերի վերանայումը, Պետրոսյանն այս պահի դրությամբ 1000 պայմանագիր մասին է հայտնում։
«Եթե այստեղ կա ապօրինի շենք, շենքը շահագործվում է անձնական կամ կոմերցիոն նպատակներով, բնականաբար, շենքը արդեն իսկ ուղղակիորեն ազդեցություն է ունենում էկոհամակարգի վրա», — ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարն ասում է՝ երկարատև գործընթաց է լինելու՝ հավելելով, որ երկար ճանապարհի առաջին քայլերն են հիմա կատարվում։ Նրա խոսքով՝ այս գործընթացի հիմնական նպատակը էկոհամակարգի բարելավումն է, իրենք էլ այնպես են գործելու, որ ապօրինություն թույլ տված բոլոր քաղաքացիները համակարծիք լինեն իրենց որոշումների հետ։
Սևանի խնդիրներից մյուսը ջրի տակ մնացած բուսական աշխարհն է, լճի որոշ հատվածներում անգամ ծառերը ջրի երես են դուրս գալիս։
Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.❗️Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր…
Posted by Սասուն Միրոյան on Sunday, 6 September 2020
![]()