Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:

Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ:

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա:

Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: ℹ️Մարմաշեն…

Posted by ՀՀ կառավարություն on Sunday, 6 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ