Հայրենիքը գործով պետք է սիրել. Արայիկ Հարությունյան

Հայրենիքը գործով պետք է սիրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր տեղում քննարկել ենք Ամբերդի զարգացման հարցերը, որոնք կլինեն հայեցակարգի հիմքում:

Այն կդառնա մեր զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ  Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում: Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։

Դժվարամատրելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է:

❤️Հայրենիքը գործով պետք է սիրել: 🇦🇲Այսօր տեղում քննարկել ենք Ամբերդի զարգացման հարցերը, որոնք կլինեն հայեցակարգի հիմքում: Այն կդառնա մեր զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկը:

Posted by Arayik Harutyunyan on Saturday, 5 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ