Սերբիայի նախագահը քննադատել է Զախարովային․ վերջինս մեկնաբանել է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներողություն է խնդրել Սպիտակ տան աթոռների մասին Սերբիայի նախագահի քննադատությունն առաջացրած ֆեյսբուքյան գրառման համար։

«Ներողություն եմ խնդրում, բայց իմ գրառումը սխալ է մեկնաբանվել»։

Ավելի վաղ Մարիա Զախարովան լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վաշինգտոնյան այցի լուսանկարն է: Զախարովան Վուչիչին խորհուրդ էր տվել Դոնալդ Թրամփի դիմաց նստել Շերոն Սթոունի հայտնի դիրքով։

«Եթե Ձեզ կանչել են Սպիտակ տուն, իսկ աթոռն այնպես են դրել, ասես, հարցաքննության եք, նստեք այնպես, ինչպես երկրորդ նկարում է պատկերված»,- լուսանկարին կից գրել է Զախարովան։

Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը պատասխանել է․

«Ես ձեզ թույլ չեմ տա հարձակվել հպարտ Սերբիայի վրա: Դուք պետք է ամաչեք»,- ասել էր սերբ գործիչը:

Если Вас позвали в БД, а стул поставили так, будто Вы на допросе, садитесь как на фото #2. Кем бы Вы ни были. Просто…

Posted by Maria Zakharova on Saturday, 5 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ