Քիմ Քարդաշյանը նռենու ֆոնին լուսանկար է հրապարակել

Ռեալիթի շոուի աստղ և ձեռներեց Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ Դրանցից մեկում նա նռենու տակ կանգնած է՝ նուռը ձեռքին։

«Շատ լավ է»,- լուսանկարներին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ  Քիմ Քարդաշյանը  ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի է։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից է։

2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի։

Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին[30]։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը[31], որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ