Վրաստանում գերմանացի զբոսաշրջիկը սեռական բռնության է ենթարկվել

Գերմանիայից  զբոսաշրջիկը սեռական բռնության է ենթարկվել Վրաստանում ՝ Լագոդեխի արգելոցի տարածքում։ Տեղեկությունն այդ մասին  «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակցին հաստատել է արգելոցի աշխատակիցը:

Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սև ժայռերի լճի տարածքում, որտեղ գտնվել են գերմանացի զբսաշրջիկ ամուսինները: Ենթադրյալ սեռական բռնությունը տեղի է ունեցել տեղի բնակչի կողմից: Ոստիկանությունն արգելոցի տարածքում քննչական գործողություններ է իրականացրել:

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդմամբ՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով `«բռնաբարություն»: Մեկ անձ բերման է ենթարկվել: Վարչությունը մանրամասներ չի հաղորդել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ