![]()
Սեպտեմբերի 5-ին հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Մինսկի փողոցներ։ Առանձին երթեր են կազմակերպել ուսանողները և կին ակտիվիստները։
Դիմակավորված ոստիկանները տասնյակ ուսանողների բերման են ենթարկել։ Իսկ կանանց երթից բերման են ենթարկվել «Բելսատ» հեռուստաընկերության լրագրողներ Ալենա Դուբովիկն ու Մաքսիմ Կալիտովսկին, որոնք ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին իրադարձությունը։
Ներքին գործերի Մինսկի քաղաքային վարչությունը պաշտոնապես հայտնել է, որ այսօր շուրջ երեք տասնյակ մարդ է բերման ենթարկվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար։
Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո 26 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերն արդեն չորս շաբաթ շարունակվում են։
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով բելառուսցիներին մասնակցել Միասնության քայլերթին։
Այն մեկնարկել է այսօր` Մինսկի ժամանակով 14։00-ին։
Anti-government protests resume in Minsk
Anti-government protests resume in Minsk
Posted by RT on Sunday, 6 September 2020
![]()