![]()
Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է հարցազրույց ազգային հերոս Հրայր Հովագիմյանի հետ։
Սիրիայում ծնված, Աերիկայի Միացյալ Նահանգներում կրթություն ստացած Հրայր Հովակիմյանն այն հայորդիներից էր, որ 1993-ին՝ մեր երկրի եւ ժողովրդի համար դժվար տարիներին եկավ Հայաստան, հիմնեց մանկական, ապա 1996-ին նաեւ` մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինները։ 1994 թվականին վիրահատեց 1-ին հիվանդ երեխային:
Հենց Հրայր Հովակիմյանի պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության շնորհիվ է, որ աշխարհի զանազան մասերից Հայաստան են եկել սրտի խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ` վիրահատության նպատակով:
Հրայր Հովակիմյանը ոչ միայն սրտի դժվար վիրահատություններ է արել, փրկել հազարավոր երեխաների, այլեւ սեփական փորձը այնպիսի նվիրումով է փոխանցել իր աշակերտներին՝ սկսնակ բժշիկներին, որ հետագայում նրանց է վստահել է իր սիրտը. այս անգամ վիրահատողը աշակերտներն էին:
Անմնացորդ նվիրվածությունն ու պատասխանատվությունը հիվանդի կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար այնքան մեծ է, որ մի անգամ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալիս սրտաբանը օդանավակայանից անմիջապես գնացել էր Նորք-Մարաշի հիվանդանոց, երկու շաբաթում բուժել քսանութ երեխայի, ապա` հիվանդանոցից ուղիղ օդանավակայան. ժամանակը քիչ էր, ամեն ակնթարթը՝ թանկ:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հրայր Հովակիմյանն արժանացել է մի շարք կոչումների՝ Երեւանի պատվավոր քաղաքացի է, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալի, նաեւ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ
Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջՄեր բացառիկ հարցազրույցը Հովագիմյանի հետ
Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Sunday, 6 September 2020
![]()