![]()
ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ձի է վարում Սևանում: Վարչապետն ուղիղ եթերում պատմել է Սևանում ձիավարության մասին, որտեղ կա նաև ձիավարության ակումբ, որտեղ անգամ սկսնակներին սովորեցնում են ձի վարել :
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը արձակուրդում էր:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ»,- նշված էր որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, 6 September 2020
![]()