«Սևանում նման շոգ ողջ ամռան ընթացքում չէր եղել…». Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Սևանում նման շոգ եղանակ այս տարի ողջ ամռան ընթացքում չէր եղել։

Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝  Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ