![]()
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լ ուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…
Մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել։
Պատգամավորի կարևորագույն գործառույթը օրենք գրելն է, որի համար բավարար գիտելիքներ պետք է ունենալ։ Այս օրենքը կանխարգելիչ դեր կունենա Աժ-ի Ավգյան ախոռները մաքրելու համար…մոլախոտերը հնձելու ժամանակն է…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել էր, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այդ մասին հայտնում են ԱԺ նախագահի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները երդում ու հայհոյանք ուտելով իրենց պատրաստակամություն են հայտնել Ծառուկյանին աջակցելու…
![]()
![]()