Բելգիայի շատրվանի նորոգման ժամանակ քաղաքապետի սրտով արկղ են գտել

Բելգիայի Վերվյե քաղաքում շատրվանի նորոգման ժամանակ աշխատողները գտել են արկղ: Դրա ներսում գտնվել է քաղաքի առաջին քաղաքապետ Պիեռ Դավիդի սիրտը: Արկղը տեղադրվել է շատրվանի մեջ 1883 թվականին, գրում է BBC- ն

Կառույցի քարերից մեկի ետևում տեղադրվել է ցինկի տուփ: Ներսում սպիրտով լի բանկա է եղել, որի մեջ դրված է եղել սիրտը:

Պիեռ Դավիդը մահացել է 1839 թվականին 68 տարեկան հասակում: Քաղաքի բնակիչները որոշել են պահպանել նրա սիրտը, քանի որ երախտապարտ են եղել իրենց քաղաքապետին և ցանկացել են նման անսովոր եղանակով հավերժացնել նրա հիշատակը:

Քաղաքի իշխանությունները նրա պատվին հիմնադրամ են ստեղծել, որը հուշարձան պատրաստելու համար գումար կհավաքեր, իսկ նրա ընտանիքի համաձայնությամբ՝ վիրաբույժները հեռացրել են սիրտը, որպեսզի այն հնարավոր լինի առանձին թաղել: Քաղաքին տասնամյակներ են պահանջվել անհրաժեշտ գումարը հավաքելու համար, որպեսզի արժանի հուշարձան կանգնեցվի:

«Պիեռ Դավիդի սիրտը հանդիսավոր կերպով տեղադրել է հուշարձանի մեջ 1883 թվականի հունիսի 25-ին»,-փորագրվել է արկղի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ