![]()
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, ով հայտանաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է հարբած:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
![]()