Յաշիկով տուն էի գնում, երբ դիմացս հայտնվեին նախկին ընկերուհիս իր նոր ըներոջ հետ …

Այսօր իմ կյանքի ամենալավ օրն է․․․

Կանգառում կանգնած սպասում էի երթուղայինին  հանկարծ մոտենում է մի  Mercedes-Benz G-կլասսի մեքենան և գեղեցիկ հագնված վարորդը ինձ հարցնում, թե ինչպես պետք է գնա Երիտասարդական 31 փողոցը։

Նշեցի, որ այդ փողոցը իմ տան մոտակայքում է և սկսեցի բացատրել ճանապարհը, բայց վարորդը պնդեց, որ ուղեկցեմ իրեն։Համաձայնվեցի ուղղեկցել իրեն․ տեղ հասնելուն պես նկատեցի, որ իմ ընկերուհին իր նոր ընկերոջ հետ զբոսնում է։

Մեքենայից պաշտոնական ձևով դուրս եկա, որ տպավորություն թողնեի։Նրանք մոտեցան ինձ և հարցրեցին, թե ինչպես եմ և որտեղից եմ գալիս։Մեքենայի սեփականատերը դեռ չէր հեռացել մեքենայի մոտից նա ինձ հայացքով հասկացրեց, որ շարունակեմ խաղալ նրանց հետ և ասաց․«Շեֆ Ձեզ սպասեմ, թ՞ե դուք ինքներդ կգնաք ձեր գործերով»․․․և դեպի ինձ ուղղեց մեքենայի բանալիներ։

Այդ պահին ես ինքս մի քիչ շփոթվեցի, իսկ Սվետան լացելով գնաց, իսկ իր սիրեցյալը նրա հետևից։Այդ պահին պետք է տեսնեիք նրանց դեմքի արտահայտությունը, աննկարագրելի էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ