Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի մասին թուրքերը չեն խոսում , թաքցնում են և զբոսաշրջիկներին չեն պատմում

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար մեկ հոդվածը չէր բավարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք միայն հինգ նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել։

Դոլմաբահչե պալատը

Շքեղ Դոլմաբահչե պալատը, որը Ստամբուլի կենտրոնում է գտնվում ու քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում, Օսմանյան կայսրության գոհար են անվանում։

Թուրքիայի ամենամեծ պալատը լեգենդար ճարտարապետների Բալյան ընտանիքի ներկայացուցիչների աշխատանքն է։

Դոլմաբահչե պալատի բակը և դարպասները

Նախագծի հեղինակներն են՝ Կարապետ Ամիրա Բալյանն ու նրա ավագ որդին՝ Նիկողոս Բալյանը։ Պալատը 45 հազար քառակուսի մետր տարածք ունի։ Այն պարունակում է բարոկկոյի, ռոկոկոյի ու նեոդասական ոճերի տարրեր։

Դոլմաբահչե պալատը

Ներքին հարդարանքի համար 14 տոննա ոսկի է օգտագործվել․ իսկ շինարարության ընդհանուր արժեքը գերազանցել է հինգ միլիոն ոսկե ֆունտը։

Դոլմաբահչեն իրավամբ Արևելքի մեծագույն շինությունն են անվանում։

Օրթաքյոյ մզկիթը

Սա Ստամբուլի ևս մեկ այլ՝ մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է Բոսֆորի կամրջի հարևանությամբ։ Մզկիթի նախագծի հեղինակը նորից Նիկողոս Բալյանն է։ Սուլթան Աբդուլ Մեջիդի I-ը 1853 թվականին հանձնարարել է շինարարությունը հայ ճարտարապետին, որը կառուցել է այն անհավանական սեղմ ժամկետում՝ երկու տարուց էլ շուտ։

Օրթաքյոյ մզկիթը

Հետաքրքրական է, որ այն ավելի շատ բարոկո ոճի փոքր պալատ է հիշեցնում, քան սովորական մզկիթ։ Ի դեպ, մեկ այլ հայ հանճար՝ ծովանկարիչ Իվան Այվազովսկին անմահացրել է Օրթաքյոյ մզկիթն իր կտավներից մեկում։

Էդիրնե քաղաքի Սելիմիե մզկիթը

Անմիջապես մզկիթին անցնելուց առաջ պետք է նշել, որ հեղինակի՝ Միմար Սինանի ծագումը երկար ժամանակ վիճելի հարց էր։ Ենթադրություններ կան, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։

Վեճերին վերջ տվեց մի հետաքրքիր դեպք։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելիքյանը մի անգամ պատմեց, որ նախորդ դարի 40-ականներին «գանգ չափողների» շարժում էր սկսվել։

«Այս մարդիկ բացում էին տարբեր անվանի մարդկանց դամբարանները, որ գանգն ուսումնասիրելուց հետո ապացուցեն նրանց թյուրքական ծագումը», – ասաց Մելքոնյանը։

Սինան Աղայի դամբարանը նույնպես բացել էին, որ ապացուցեին աշխարհին, որ մեծանուն ճարտարապետը զտարյուն թուրք է։

«Սակայն պարզվել է, որ նա արմենոիդ ռասսային է պատկանում։ Դրանից հետո որոշ ժամանակ գանգը թանգարանում էր պահվում, իսկ հետո անհետացավ։ Հիմա Միմար Սինանի դամբարանում թաղված է նրա մարմինն առանց գլխի», – նշեց թուրքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ