![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Չլինի՞ թե էս ՀՀ քաղաքացիների մայրենի լեզուն ռուսերենն է…
Ռուսերեն գրած ցուցանակով ՀՀ քաղաքացին բողոքում է ՀՀ ԱԺ-ի ու ԱԳՆ-ի դիմաց: Իյա՛… իրո՞ք։
Զուտ մարդկայնորեն հասկանում եմ վերջիններիս ՌԴ մեկնելու ցանկությունն ու պատճառները: Չնայած որ ԱԺ փոխոսնակի ու ԱԳ նախարարի կողմից էլ հանգամանորեն բացատրվեց, որ մեր սահմանները փակ չեն, մենք թույլ ենք տալիս դուրս գալ երկրից, ընդունող կողմը՝ այս դեպքում ՌԴ-ն չի ընդունում:
Ավելի քան աբսուրդի ժանրից էր ցուցարարների` Վրաստանի ու ՌԴ -ի սահմանները բացելու մասին պահանջը՝ մեքենայով ՌԴ մեկնելու համար: Դե պարզ է… այս դեպքում արդեն խոսքը 3-րդ երկրի՝ Վրաստանի սահմանների մասին է։
Ցուցարարները պահանջում են, որ Ռուսաստանը և Վրաստանը ընդհանուր սահմանը բացեն կամ Ռուսաստանը բացի իր սահմանները բոլոր տեսակի ուղևորափոխադրումների համար:
Բայց ինչի՞ համար էր ռուսերեն գրված պաստառը …
Պարզապես չեմ ուզում հավատամ, որ ռուսերեն գրառումով այս պաստառը այլ նպատակներ էր հետապնդում։
![]()