Տղամարդը դանակահարել է իր նախկին կնոջը խանութում

Թաթարստանում հետախուզում է հայտարարվել Զայինսկ քաղաքի բնակչի նկատմամբ, ով դանակահարել է իր նախկին կնոջը:

Նշվում է, որ տղամարդը հետապնդել է կնոջը և տեղի խանութներից մեկում դանակով հարձակվել նրա վրա: Անվտանգության տեսախցիկները տեսագրել են ահասարսուռ միջադեպը:

Ինչպես երևում է կադրերում, տղամարդը մի քանի անգամ դանակով հարվածում է  կնոջ մեջքին, իսկ երբ վերջինս փորձում է դիմադրել, հանցագործը հարված է հասցնում նրա պարանոցի շրջանում: Կինը տապալվում է գետնին, բայց նրա նախկին ամուսինը շարունակում է դանակով հարվածներ հասցնել:

Միջադեպի ժամանակ ներկա եղել նաև խանութի աշխատակիցներն ու հաճախորդները, ովքեր հանցագործի հեռանալուց հետո զանգահարել են շտապօգնություն:

Բարեբախտաբար, բժիշկները փրկել են կնոջ կյանքը: Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով:

Նշվում է, որ տղամարդը որոշել է սպանել կնոջն այն բանից հետո, երբ վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նախկին ամուսինը բռնաբարել է իրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ